Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Հայ Ձմեռ Պապի» նվերը սահմանամերձ Ոսկեվանում վերաբնակված բազմազավակ ընտանիքին(տեսանյութ)


1980թ ծնված, ծագումով Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղից Սեդրակ  Ղազարյանը 2018թ նոյեմբերին  իր բազմազավակ ընտանիքով Ռուսաստանի Բելգորոդի  մարզից գյուղերից մեկից վերադարձել է  Հայաստան, բնակություն հաստատել Կոթիի հարեւան, սահմանամերձ Ոսկեվան գյուղի տներից մեկում։ Տան տերերը, ովքեր Սեդրակի հեռավոր  բարեկամներն  են, գտնվում են արտերկրում,նրանք իրենց հայրական տունը սիրահոժար կերպով  բնակության են տվել Սեդրակի ընտանիքին։ Սեդրակը Հայաստան է վերադարձել ռուս կնոջ՝  1986թ ծնված Ֆաինա Շարովայի  եւ իր 7 զավակների հետ ։ Ընտանիքի  ավագ  դուստրը ՝ Կատյան  16 տարեկան է, Լյուբան ՝14, Անյան՝ 12, Սվետան՝  8, Կարինան՝ 4 տարեկան։  2 տղաներից Սամվելը 5 տարեկան է, Արսենը՝ 1 տարեկան։  Ընտանիքը  սոցիալապես անապահով  է։ Միջազգային  բարեգործական մի կազմակերպության  Տավուշի մարզային գրասենյակից եկել են Ոսկեվան , տեսել  ընտանիքի կարիքավոր վիճակը, խոստացել օգնել, սակայն աջակցություն չեն ցուցաբերել։ Սեդրակ Ղազարյանի բազմազավակ ընտանիքն աջակցություն ցուցաբերեց «Հայ  Ձմեռ Պապ»   բարեգործական  հիմնադրամը(տնօրեն՝ Արմինե Պետրոսյան)։  Տավուշի մարզի Աչաջուր գյուղից, Արմեն  Ավետիսյանի  տնից  Ոսկեվան տեղափոխվեց   Ջեյրան անունով կովը։ Այդ կովը 3 տարի  առաջ  «Հայ  Ձմեռ Պապ» հիմնադրամը  տրամադրել էր  Ավետիսյանների  կարիքավոր ըանտանքին, 3 տարի հետո կովը  կարիքավոր այլ  ընտանիքի հանձնելու  պայմանով։ Սեդրակ Ղազարյանի երեխաները շատ ուրախ էին , որ արդեն կով ունեն, ընտանիքի  հանապազօրյա  սննդի հարցը լուծվեց։ Սեդրակն իր ջերմ շնորհակալությունը հայտնեց «Հայ  Ձմեռ Պապ»  բարեգործական հիմնադրամին , Արմինե Պետրոսյանին։  Սեդրակ Ղազարյանը Ոսկեվանում միակ այրն  է, ով այս տարի  գերանդիով  խոտ է հնձել։ Սեդրակը վստահեցրեց, որ ինքը կլուծի  Ջեյրանին անասնակեր խոտով ապահովելու խնդիրը։



Բազմանդամ ընտանիքը  լուսանկարելու ժամանակ 4-ամյա  Կարինան քնած էր, հարկ չհամարեցինք   լուսանկարելու համար  փոքրիկին արթնացնել։

Հրապարակվել է։ 10:26 01/07/2019