Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները ձերբակալվածների փոխանակում են կատարել


Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օժանդակությամբ, միմյանց մեկական ձերբակալվածի են փոխանակել:

Ինչպես հայտնում է ԱԳՆ-ն, փոխանակումը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 28-ին, Իջևանի Կայան բնակավայրի մոտ՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների միջնորդությամբ:
     ԿԽՄԿ ներկայացուցիչները պարբերաբար այցելել և ստուգել են նրանց պահման պայմանները և ապահովել են նրանց կապը ընտանիքների հետ: Փոխանակվել են  ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը և Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովը:

 

Հրապարակվել է։ 12:19 28/06/2019