Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հայկանուշ Բեգլարյանի պարզաբանումները Նոյեմբերյանի ավտոկայարանի շենքի վերաբերյալ


Սոցիալական  ցանցերում, Նոյեմբերյանի հասարակության մեջ քննարկվում է Նոյեմբերյանի ավտոկայարանի շենքի հարցը։ Այդ խնդրի  վերաբերյալ  ծագումով Ոսկեպար գյուղից, Նոյեմբերյան  քաղաքի բնակչուհի Հայկանուշ Բեգլարյանն ասաց,որ  Նոյեմբերյանի ավտոկայարանին առնչվող  հասարակական երթուղիներ չկան, որոնց տերերը  «Հայավտոկայարան»  ՓԲԸ-ի հետ  պայմանագիր ունեն եւ դրա համար սպասարկման վարձ են վճարում։ Հ Բեգլարյանը հայտնեց, որ այդ տարածքում զանազան  աղտեղություն էր թափված, հակասանիտարական վիճակ էր։ Նրա վկայությամբ՝  իր կողմից ավտոկայարանի տարածքի վարձակալության պայմանագիր է կնքվել, ամեն ամիս վարձակալության   բավական գումար է մուծում 24 քառակուսի մետր մակերեսով տարածքի համար, շուրջ 3 միլիոն դրամ ծախս է  կատարել տարածքի նորոգման, տանիքը կառուցապատելու եւ այլնի վրա; Հ Բեգլարյանի խոսքերով՝ իրենից առաջ նոյեմբերյանցի մի  անձ  ցանկացել է  ավտոկայարանի տարածքը վարձակալությամբ վերցնել, սակայն  իմանալով, որ տարածքի վերանորոգման համար մեծ  գումար է  ծախսելու, հրաժարվել է այդ մտքից։ Հ Բեգլարյանը ԵԿՄ անդամ է, մասնակցել է  Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտու պաշտպանությանը, որպես բուժքույր օգնություն  ցուցաբերելով սահմանագոտում վիրավորվածներին։ Նա չի ընդունում, որ  Նոյեմբերյան քաղաքում  իրեն  կարող են եկվոր համարել։  Հ, Բեգլարյանը մշտապես աչքի  է ընկել իր քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ, ակտիվորեն մասնակցել է ժողովրդական ընդվզման բոլոր գործողություններին,  ժողովրդական հեղափոխությանը ։ 2018թ մայիսի 1-ին, երբ  Հ Բեգլարյանը Երեւանում մասնակցում  էր ժողովրդական շարժմանը,անհայտ անձը կամ անձինք  թալանեցին Նոյեմբերյան քաղաքում գտնվող նրա բնակարանը։ Վերջերս  հանդիպման ժամանակ մի երիտասարդ  Հայկանուշի հասցեին խիստ վիրավորական արտահայտություն է արել։  Հայաստանում իշխող քաղաքական ուժի անդամ, Հ․ Բեգլարյանի   կուսակից ընկերները  չեն արձագանքել  կնոջ հասցեին հնչած այդ վիրավորանքին։ Հ Բեգլարյանը  անհարկի է համարում  Նոյեմբերյանի  ավտոկայարանի տարածքը վարձակալությամբ  տնօրինելու  իր գործունեության քննադատությունը, նշելով, որ Նոյեմբերյանի ավտոկայարանի   շենքի մի հատված բազում տարիներ որպես խանութ տնօրինվել է  մի ընտանիքի կողմից, սակայն  դա  դժգոհության տեղիք չի  տվել։

Հրապարակվել է։ 08:38 09/08/2019