Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հայտնի փորձարկող-օդաչուի հուղարկավորությանը պաշտոնյաներ չեն մասնակցել


Մայիսի 28-ին Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց  գյուղում վերջին հրաժեշտն են տվել  հայտնի փորձարկող օդաչու Վալենտին  Նազարյանին։ Նա 72 տարեկան էր։  Վ․ Նազարյանը որպես ռազմական օդաչու բազմիցս աչքի էր ընկել։ Զբաղեցրել է բարձր պաշտոններ, այդ թվում ՝Նիժնի Նովգորոդ քաղաքի միջազգային օդանավակայանի  տնօրենի պաշտոոնը, պաշտոններ է  զբաղեցրել նաեւ  Հայաստանի Հանրապետությունում, եղել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պետը, «Սեւան» ազգային պարկի տնօրենը։  Հայրենի  Կիրանց գյուղում մատուռ, գեղեցիկ առանձնատուն է  կառուցել։ Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային  բաժանմունքի  ղեկավար, Վալենտին Նազարյանի բարեկամ Սամվել Բեգլարյանը ցավով ասաց, որ Վ Նազարյանի հոգեհանգստի արարողությանը պաշտոնյաներ  չէին մասնակցում։

 Լավ մարդու, հայտնի օդաչուի լուսավոր հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների մեջ։

Հրապարակվել է։ 17:31 28/05/2019