Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի հայրենակիցներ, ավարտվեց 2017թ, որը դարձավ մեր Հայրենիքի անկախության ժամանակահատվածի կարևոր տարիներից մեկը, էլ ավելի ամրապնդելով ու զարգացնելով երկրի տնտեսությունն ու հզորությունը: Այդ ամենից անմասն չմնաց նաև Իջևան համայնքը: Համայնքապետարանի աշխատակազմի, ավագանու անդամների և ձեր անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ համայնքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, կատարվել վերանորոգման, կառուցապատման, բարեկարգման զգալի աշխատանքներ: Նկատի ունենալով, որ համայնքի ապագան պայմանավորված է աճող սերնդի հետ կապված խնդիրների լուծմամբ, հատկապես ուշադրությունը կենտրոնացրել ենք երիտասարդների ու երեխաների կրթության ու ֆիզիկական դաստիարակության հարցերին: Միայն անցած տարում համայնքում շահագործման է հանձնվել լողի մանկապատանեկան մարզադպրոցը, թաղամասերում կառուցվել է մինի ֆուտբոլի 5 մարզադաշտ, սկսվել է 2 նոր մանկապարտեզի շինարարությունը: Այդ աշխատանքներն իրենց շարունակությունը կունենան նաև գալիք տարում: Ինչ խոսք, որ համայնքի առջև ծառացած խնդիրներն ու անելիքները դեռ շատ են : Սակայն համոզված եմ, որ մեր միասնական համերաշխ ու նվիրված աշխատանքով քայլ առ քայլ կլուծենք բոլոր խնդիրները, իրականություն կդարձնենք նախանշված բոլոր ծրագրերը: Դրա համար անհրաժեշտ է, որ բոլորս սիրենք մեր քաղաքը ինչպես մեր տունը, պահպանենք ստեղծածը, կառուցածը, խնամքով վերաբերվենք բակերի, փողոցների , շքամուտքերի և առանձնապես քաղաքը զարդարող Աղստև գետի մաքրությանը: Միայն համատեղ հոգատարությամբ կարող ենք Իջևանը դարձնել գեղեցիկ ու հրապուրիչ ինչպես մեզ համար, այնպես էլ հյուրերի ու զբոսաշրջիկների համար: Իմ և համայնքի ավագանու անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Նոր Տարին ու Սուրբ Ծնունդը, ցանկանում առողջություն, երջանկություն, վստահություն ու հավատ վաղվա օրվա նկատմամբ: Թող 2018թ լինի լիառատ, ձեր հյուրասեր օջախներին պարգևի ուրախություն ու բարեկեցություն և իրականանան ձեր բոլոր նվիրական ցանկությունները:

Հրապարակվել է։ 18:45 31/12/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM