Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Քչերն են կարողանում բանկ թալանել, բանկը բոլորին է թալանում

Ինչ-որ   երկրում կողոպտիչները բանկ են մտնում։

Նրանցից  մեկը մուտքին  գոռում է «Չարժվեք, փողերը բանկին են պատկանում, իսկ կյանքը՝ ձեզ» ։  Բոլորը հնազանդ պառկում են հատակին։

 Սա օրինակ է, երբ ճիշտ խոսքը հարց է լուծում։

Մի կին շատ գրգռիչ  ձեւով  էր պառկել հատակին,սակայն կողոպտիչն ասաց նրան  «Սա կողոպոււտ է, ոչ թե՝ բռնաբարություն, քեզ ճիշտ ձեւով պահիր»։

 Սա օրինակ է , թե  արհեստավարժը ոնց է պետք է պահի իրեն՝  կենտրոնանա  նպատակին։

Փախուստի  ժամանակ ամենաերիտասարդ կողոպտիչը, ով բարձրագույն կրթություն ուներ, ամենատարեց կողոպտչին, ով տարրական դպրոց էր ավարտել, ասաց «Էյ, ծերուկ, չհաշվե՞նք, թե ինչքան ենք բանկից գողացել։

Վերջինս զայրացած ասաց « Հիմար մի եղիր, շատ փող ենք վերցրել, չենք կարող այստեղ հաշվել, սպասենք, նորությունների թողարկումներում կասեն, թե բանկն ինչքան է կորցրել»։

Սա կոչվում է փորձ, փորձն ավելի կարեւոր է կրթությունից։

  Երբ կողոպտիչները հեռացան,բանկի տնօրենը կանչեց հաշվապահին, որպեսզի նա զանգի ոստիկանություն։   Հաշվապահն ասաց «Արի սկզբում  բանկից  գողացվածին ավելացնենք այն 5 միլիոնը, որը մենք գողացել էինք անցած ամիս եւ ասենք, որ դա նույնպես կողոպտիչներն են գողացել»։

Սա  կոչվում է՝ ամեն հնարավորության օգտագործում։

Հաջորդ օրը նորություններում  հաղորդեցին, որ բանկից 100 միլիոն են գողացել։ Կողոպտիչները հաշվեցին  իրենց ավարը եւ պարզեցին, որ իրենք ընդամենը 20 միլիոն են գողացել։ Նրանք սկսեցին  դժգոհել «Մենք ընդամենը 20 միլիոն ենք  գողացել, իսկ բանկի ղեկավարությունը, աչքը չթարթելով՝ 80 միլիոն է գողացել։ Ավելի լավ է սովորել, թե ինչպես է աշխատում  բանկային համակարգը, քան հասարակ կողոպտիչ լինել»։

Սա նշանակում է, որ գիտելիքն ուժ է։

Բանկի տնօրենը շատ գոհ էր, որ բորսայում բանկի կորուստները քողարկվեցին բանկից կատարված կողոպուտով։

 Սա նշանակում է ՝ չվախենալ ռիսկից։

Մարդուն ատրճանակ տուր, եւ  նա կարող է բանկ թալանել։

Մարդուն բանկ տուր, եւ նա կարող է թալանել բոլորին։

 

Հրապարակվել է։ 15:30 29/11/2019