Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կատարված գործեր՝ Աչաջրում


Տավուշի  մարզի Աչաջուր  համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանը հայտնեց  համայնքում կատարված եւ կատարվող գործերի մասին։ Շարունակվում է  գյուղի գիշերային  լուսավորության ցանցի ընդլայնումը, լուսավորության 250  հատ լամպ է տեղադրվել։ Գյուղից  դեպի Իջեւան տանող ճանապարհի խաչմերուկում, Մայիսյան կամրջի մոտ, ճանապարհի եզրին կանգառ   է ձեւավորվել; Նույն այդ հատվածում, հաճախ  ծագող վթարային իրավիճակներից խուսափելու համար  միջպետական ավտոճանապարհից   Աչաջուր տանող ճանապարհն ընդլայնվել է, կառուցապատվել։ Աչաջրի տարածքում  առկա 20 նստարաններին ավելացել է 10-ը։  Աչաջրի մշակույթի տունը  ծրագիր է շահել, որի արդյունքում մշակութային օջախի առաստաղը եւ հատակը նորոգվել են, հատակը լամինապատվել է, տեղադրվել  են 6 հատ եվրոպատուհան  եւ եվրոդուռ։  «Արցախշի»ն ընկերությունը սկսում  է  Մակարավանք տանող ավտոճանապարհի ասֆալտապատումը։

 

Լուսանկարում՝ կառուցապատված կանգառը

Հրապարակվել է։ 21:07 28/05/2019