Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Խնայողաբար օգտագործենք անտառային ռեսուրսները

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում գործող «Վերելք» հասարակական կազմակերպության կողմից մշակվել և իրականացվում է անտառային տարածքների պահպանմանը ուղղված «Էներգաարդյունավետ վառարանների ներդրում Տավուշի մարզում՝ անտառային ռեսուրսների պահպանության համար» ծրագիրը:

Ծրագիրը ֆինանսավորում է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրը (United Nations Development Programme)


Ծրագիրը նպատակ ունի  էներգաարդյունավետ վառարանների ներդրման միջոցով նվազեցնել անտառների վրա մարդածին ճնշման ազդեցութունը,որը ունի ինչպես բնապահպանական այնպես էլ սոցիալտնտեսական նշանակություն:
Կազմակերպության փորձագետների կողմից նախագծված էներգաարդյունավետ մոդելի վառարանները արտադրվում են Տավուշի մարզում, իրականացվող ծրագրի շրջանակում կարտադրվի 238 հատ էներգաարդյունավետ վառարան, որը բնակչությանը կբաշխվի 15000 դրամով`այն էլ որպես բնապահպանական ծրագրերի իրականացման ներդրում:










Առաջարկվող վառարանները ի համեմատություն շրջանառության մեջ գտնվող սովորական վառարանների ունեն ավելի երկար օգտագործման ժակետև 30- ից 35% բարձր էներգաարդյունավետություն, որը հնարավորություն է տալիս  նույնքան կրճատել բնակչության կողմից  ջեռուցման սեզոնում օգտագործվող  վառելափայտի քանակը և դրա ձեռքբերման վրա կատարվող ծախսերը:


Վառարանների ներդրումը Էական քայլ կհանդիսանա բնակչության շրջանում սոցիալական լարվածության մեղմման, անտառային կենսաբազմազանության պահպանման, անտառի վրա մարդածին բացասական ազդեցության ներկա մակարդակի կրճատման գործընթացում: «Վերելք» ՀԿ–ի հաշվարկներով միայն Նոյեմբերյանի տարածաշրջանի շուրջ 8200 ընտանիքների 82%-ի՝ 6724 ընտանիք, ձմեռային ամիսներին բնակարանների տաքացման  համար օգտագործվում է նվազագույնը 73964 մ
վռելափայտ, որը համարժեք է 470 հա անտառտարարածքի: Նախագծի իրականացման շրջանակներում վառելափայտի նկատմամբ պահանջարկի տարեկան ծավալը կկրճատվի 833 խ/մ -ով, կամ տարեկան կխնայվի շուրջ 5 հա անտառ: Կպակասի մթնոլորտ արտանետվող ածխածնի քանակը և կխթանի անտառների՝որպես ածխածնի արդյունավետ  կուտակչի՝պահպանումը: 


Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ «Հողերի և անտառների կայուն կառավարումը Հայաստանի հյուսիս-արևելյան լեռնային լանդշաֆտներում» ծրագրի  ֆինանսավորմամբ և ՓԴԾ–ի աջակցությամբ:

Հրապարակվել է։ 15:33 10/04/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM