Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Խոնարհվեցին զոհվածների հիշատակին


1991թ մայիսի 6-ի առավոտյան Ոսկեպարի անտառում խորհրդային զինուժի հարձակումից զոհվեցին Նոյեմբերյանի ՆԳ բաժնի 14 միլիցիոներներ, նրանց  ընկերները գերվեցին եւ դժնդակ  օրեր անցկացրին Ադրբեջանի  եւ Ռուսաստանի  բանտերում։ 2019թվականի մայիսի 6-ի առավոտից մարդկային հոսքը ձգվում էր դեպի Նոյեմբերյան քաղաքում գտնվող, զոհված միլիցիոներների հուշահամալիր։ Այդ սրբավայր այցելեցին Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանը, զոհվածների հարազատները, ոստիկաններ,ազատամարտիկներ, զինվորականներ, դպրոցականներ, Նոյեմբերյան քաղաքի եւ տարածաշրջանի բազմաթիվ բնակիչներ։ Նրանք ծաղիկներով խոնարհվեցին   հանուն հայրենիքի նահատակված միլիցիոներների հիշատակին։

 

Հրապարակվել է։ 01:34 08/05/2019