CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Խոշտանգման մեջ մեղադրվող Գերասիմ Մարդանյանին դատարանն արդարացրեց


Փետրվարի 6-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացավ ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանի դատավարության  նիստ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Ժորա Սիմոնյանին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասովԽոշտանգումը»): Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով մեղադրողը՝ ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության դատախազ Վարդգես Սարգսյանը  նախորդ՝ հունվարի 17-ի նիստում ունեցած  մեղադրական ելույթի ավարտին դատարանին միջնորդեց  Գերասիմ Մարդանյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման, 3 տարի ժամկետով նրան զրկել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքիցՓետրվարի 7-ի նիստին  դատախազ Վ. Սարգսյանը ներկա չէր, նիստին մասնակցում էր Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Արթուր Մելիքբեկյանը: Այնուհետեւ պաշտպանական ճառով հանդես եկավ Գերասիմ Մարդանյանի պաշտպան  Ռոբերտ Ալիխանյանը: Նա պաշտպանական ճառը համակարգչային 50 էջ էր, դրա ընթերցումը տեւեց գրեթե երկուսուկես ժամ: Իր  ճառում պաշտպանն անդրադարձավ տուժողի եւ այդ գործով վկաների՝ Ժ. Սիմոնյանի հարազատների նախաքննության եւ դատաքննության ցուցմունքների միջեւ առկա բազմաթիվ հակասություններին, տուժողի եւ վկաների ցուցմունքների բազում հակասություններին , քրեական գործի նախաքննության ընթացքում օրենսդրության խախտումներին, դատաբժշկի եզրակացության, նրա կատարած հետեւությունների հակասություններին, միակողմանի կատարված քննությանը եւ այլն: Ռ. Ալիխանյանը դատարանին խնդրեց  ճանաչել եւ հռչակել Գերասիմ Մարդանյանի անմեղությունը նրան առաջադրված հոդվածում: Դատավոր Զոյա Զաքինյանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Ժամը 17.30-ին նա հրապարակեց դատավճիռը, դատավորը վճռեց  Գ. Մարդանյանին ՀՀ  քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով արդարացնել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, Գ. Մարդանյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացնել: Դահլիճում ներկաները ծափահարություններով ընդունեցին Զոյա Զաքինյանի կայացրած դատավճիռը:

Հրապարակվել է։ 23:37 06/02/2019