Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կիրառեք գազից անվտանգ օգտվելու կանոնները


Տավուշի   ԳՀՏՍԾ  (գազի սարքավորումների  տեխնիկական սպասարկման ) “ԷՅ-Ի-ՋԻ Սերվիս”ՍՊ  Ընկերությունը ,ջեռուցման  սեզոնը լավ  և   անվտանգ անցկացնելու   նպատակով ,հիշեցնում  է գազօգտագործող  բնակիչ –բաժանորդներին և կազմակերպություններին գազից անվտանգ  օգտվելու կանոնների   կիրառման  անհրաժեշտությունը :

Հարգելի բաժանորդներ

Առանց հսկողության մի  թողեք աշխատող գազասարքերը :

Օգտագործեք բացառապես գործարանային  արտադրության  գազօգտագործող սարքավորումներ:Օդափոխության  նպատակով  նախատեսված ուղիները մի օգտագործեք  որպես  ծխատարներ:Ծխաօդատար  ուղիներում քարշի բացակայության (խաթարված լինելու)դեպքում մի օգտվեք գազօգտագործող   սարքավորումներից  և պահպանեք կենցաղում բնական գազից անվտանգ  օգտվելու  պահանջները:

Գազօգտագործող սարքավորումների փոխարինման  կամ  ներտնային գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար գրավոր դիմեք Մատակարարին` ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն  այդ փոփոխությունների մասին:

Գազասարքերից օգտվելուց առաջ համոզվեք որ.

գազի  արտահոսք չկա,

օդի ներհոսքի համար դռան ներքևի մասում նախատեսված բացվածքը բաց է ,

բոլոր փականները փակ են:

Ջրատաքացուցիչներից օգտվելուց առաջ  ստուգեք  ծխատարում քարշի առկայությունը (թե  մինչև սարքի գործարկելը  և թե գործարկելուց 1-2 րոպե անց)ընդամենը  վառվող լուցկու  հատիկը մոտեցնելով  ջրատաքացուցիչների կողքի կտրվածքին:Լուցկու բոցը պետք է  ձգվի դեպի ներս:

Ջեռուցման  վառարաններ  օգտագործողները  պետք է պարտադիր այն գործարկեն  մասնագետի միջոցով :Ամառվա ամիսներին այն չի օգտագործվում ,հաճախ պատահում է  թռչունների կողմից  ծխատարում կառուցված բները,որը վատթարացնում է  քարշի առկայությունը  կամ ընդհանրապես փակում այն ,ուստի հարկավոր է   մինչև գործարկելը  ստուգել  ծխատար  ուղու պիտանելիությունը,մաքրել:

 

Չի թույլատրվում.

անվտանգության վթարային ազդանշանիչ սարքերն անջատել էլեկտրասնուցումից,

գազասարքերի ինքնակամ  վերանորոգումը,տեղափոխումն  ու գազօջախների օգտագործումը ջեռուցման նպատակով:

Արգելվում է օգտվել գազասարքերից եթե.

ծխաօդատար ուղիներում բացակայում է քարշը կամ առկա է հետադարձ քարշ,

գազն այրվում է անկայուն կամ դեղնակարմրագույն մրոտ բոցով,

չի  աշխատում գազասարքի անվտանգության ինքնաշխատ համակարգը,

ծխահեռացման խողովակները  ծալքավոր նրբաթիթեղյա ճկուն խողովակներ են:

Վերը նշված  խնդիրները կատարելու և ազգաբնակչությանը  իրազեկելու նպատակով  գազի սպասարկման  ծառայության   աշխատակիցների  միջոցով   կատարվում է ստուգայցեր,  տարեկան 2-անգամ, ստուգվում  բոլոր  հնարավոր  գազի  արտահոսքի տեղանքները (զոդակարեր պարուրակային  միացումներ,փականներ)կատարվում է գազասարքերի  պրոֆիլակտիկ սպասարկում,քսայուղվում են փականները սահուն աշխատելու համար,ստուգվում է տեղադրված գազասարքերի համապատասխանելիությունը  գծապատկերին   և թույլատրված գազասարքերի տեսակներին:Կատարվում է բաժանորդի  հրահանգավորում գազից  անվտանգ օգտվելու կանոնները:Սպասարկման ընթացքում  հայտնաբերված խախտումների  վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն,անջատվում է տվյալ գազասարքը, կնքվում մինչև օրինական կարգով թույլատրելը:

Հարգելի բաժանորդներ խնդրում  ենք  լուրջ մոտենալ գազից անվտանգ օգտվելու կանոններին :Պահանջել սպասարկող անձնակազմից  կատարել իրենց պարտականությունները,դա է երաշխիքը դժբախտ պատահարներից խուսափելու համար, քանի որ ցանկացած խախտման  թույլտվությունը կարող է լինել ճակատագրական մի ողջ ընտանիքի համար:

 

                   <<ԷՅ –Ի-ՋԻ  Սերվիս>> ՍՊԸ  Տավուշի  ԳՀՏՍԾ

Հրապարակվել է։ 10:13 28/11/2019