+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կորոնավիրուսի համաճարակը խանգարեց

 

Այս տարի Հայ  առաքելական եկեղեցու տոնացույցով  Վարդավառը  տոնվեց  հուլիսի 19-ին։ Տավուշի մարզի բնակչության հիմնական մասը Վարդավառը տոնում է ոչ թե եկեղեցու տոնացույցով, այլ՝  հուլիսի  20-ից հետո առաջին կիրակի օրը, որն այդ տարի հուլիսի 26-ին էր։  Այս անգամ, պայմանավորված   կորոնավիրուսի համաճարակով եւ արտակարգ դրությամբ, տավուշցիները Վարդավառը տոնեցին ոչ ավանդական խանդավառությամբ, խուսափելով մարդաշատ միջոցառումներ կազմակերպելուց։  Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի  սահմանամերձ Ոսկեպար գյուղում  ավանդաբար Վարդավառը տոնում են օգոստոս ամսվա առաջին կիրակի օրը, որն այս տարի օգոստոսի 2-ին էր ։ Ամեն տարի Վարդավառին  ծագումով ոսկեպարցի, Ռուսաստանում բնակվողները ընտանիքներով ավտոմեքենաներով վերադառնում  էին Ոսկեպար, շքեղորեն տոնում Վարդավառը։ Քանի որ համաճարակի պատճառով  մարդատար ավտոմեքենաների համար  Ռուսաստան-Վրաստան-Հայաստան  ճանապարհը փակ է,  Վարդավառին  Ռուսաստանից  Ոսկեպար մեկնողներ  չեղան։

 

Հրապարակվել է։ 16:25 06/08/2020