ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կոյուղագծերը փոխվում են


Այրում համայնքի արդի հիմնական գերխնդիրը համայնքի վթարային վիճակում գտնվող կոյուղագծերն են։ Համայնքի Այրում, Բագրատաշեն, Պտղավան և Հաղթանակ բնակավայրերում առկա բազմաթիվ բազմաբնակարան շենքերը մշտապես ունենում են կոյուղագծերի հետ կապված խնդիրներ և չնայած համայնքի ղեկավարի ջանքերի ու ՎԵՈԼԻԱ ջրի հետևողական աշխատանքների՝ դրանք կրկնվում և չեն ստանում իրենց վերջնական լուծումները։

Խնդիրը ինքնին պարզ է, լուծումը մեկը՝ աստիճանաբար փոխել 60-ականներից ժառանգություն ստացած անմխիթար վիճակում գտնվող կոյուղագծերը։

Նախօրեին իր վերջնական լուծումը ստացավ Բագրատաշեն բնակավայրի գլխավոր փողոցներից մեկի այդպիսի մի խնդիր, համայնքի բյուջեի միջոցներով ժամանակակից խողովակաշարերով փոխվեց կենտրոնական փողոցներից մեկի կոյուղագծի գլխավոր ջրատարի ամբողջովին վնասված 250 մ երկարությամբ հատվածը՝ վերացնելով հակահիգենիկ միջավայրը և գարշահոտությունը։ Այս աշխատանքները կլինեն հետևողական և շարունակական։ Այդ մասին հայտնում է Այրումի համայնքապետարանի  պաշտոնական կայքը՝ http://www.ayrumcity.am/:

 

 

 

 

Հրապարակվել է։ 11:10 12/08/2020