Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Լավ գործեր Լուսաձոր համայնքում

Լուսաձոր համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանը հայտնեց, որ 2018թվականին  իրականացվել են  Լուսաձոր համայնքի գիշերային լուսավորության համակարգի  ընդլայնման  եւ կանգառների կառուցման ծրագիր։  Շուրջ 7 միլիոն դրամ արժեքով   ծրագիրն իրականացվել է  համայնքի  ֆինանսական միջոցներով եւ պետական սուբվենցիայով։ Գյուղի փողոցների եւ  4 կանգառների լուսավորության հին ցանցը ապամոնտաժվել է, փոխարինվել նորով, համալրվել  ես  20 ժամանակակից , էներգախնայող դեոդային լամպերով։  Ծրագրի շրջանակներում   գիշերային լուսավորության հենասյունները,  լամպերը, լուսատուները  փոխարինվել են նորերով  ։2018թվականին ՀիմնաՏավուշ զարգացման հիմնադրամի  միջոցներով  լամինապատվել է Լուսաձորի դպրոցի 7 դասասենյակները, տեղադրվել են եվրոդռներ եւ եվրոպատուհաններ, որի արդյունքում դպրոցի տարածքի ջերմամեկուսացումն ապահովվել է, ցուրտ եղանակներին դպրոցում նորմալ ջերմաստիճանը պահպանվում է։ ։ ՀիմնաՏավուշ  հիմնադրամի  տրամադրած  2 միլիոն դրամով վերակառուցվել է դպրոցի կաթսայատունը: Այս տարի նույն հիմնադրամի միջոցով նախատեսվում է 30 ընտանիքների համար  արեւային ջերմատաքացուցիչների  եւ Լուսաձորի համայնքապետարանում, դպրոցում եւ հանդիսությունների սրահում ֆոտովոլտացիոն  կայանների տեղադրում։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով Լուսաձորի 60 ընտանիքների համար կատարվել  է 35  հեկտար գարնանացան առվույտի եւ ցորենի ցանքս։  Դրա համար անհրաժեշտ սերմացուն տրամադրել է ՀիմնաՏավուշ հիմնադրամը։ Նույն Հիմնադրամը նախանցյալ տարի համայնքի բնակիչների համար կատարել է  8 հեկտար, 2018-ին՝ 5 հեկտար  աշնանացան  ցորենի ցանքս, որի բերքը տրվում է  գյուղի բնակիչներին։  2019թ  պետական բյուջեի միջոցներով Լուսաձորում  միջհամայնքային 6 կմ ճանապարհի խճապատում եւ կապիտալ նորոգում կիրականացվի։

Լուսաձոր համայնք  այցի ժամանակ եղանք գյուղի դպրոցում, տեսա, որ դասասենյակները նորոգելու, դրանք ջերմամեկուսացնելու համար մեծ աշխատանք է արվել։  Դպրոցի տնօրեն  Արմեն Սարդարյանը ցույց տվեց   դպրոցի լավ պահպանված  այգին, ֆուտբոլի  խաղադաշտը։ Դպրոցը երկար տարիներ ղեկավարած Ա Սարդարյանի  եղանք նոր վերակառուցված կաթսայատան տարածքում։ Հին կաթսայատան մեծ խողովակը, որը  մեծ գին ունի, տնօրենի ջանքերով  պահպանվել է։  Տարիներ առաջ առաջարկ է   եղել այն վաճառել, սակայն  դպրոցի  տնօրենը մերժել է ։

Լուսանկարում՝ Լուսաձորի դպրոցի վերանորոգված դասասենյակներից մեկը

Հրապարակվել է։ 13:00 15/05/2019