Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մասնակցեք բարի գործի


Սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի բնակիչ , 1994թ․ ծնված  Անդրանիկ  Սիմոնյանը մանկուց առաջին  խմբի հաշմանդամ  է։  Նրա հայրը ՝ Ռոմանը  եւս  հաշմանդամ, վատառողջ  է , նա ուղեղի կաթված է ստացել ։  Անդրանիկի մայրը ՝ Սոնա Սիմոնյանը տառապում է  լյարդի  ցեռոզ  հիվանդությամբ ,շաքարախտով,  նաեւ ՝ մի շարք հիվանդություններով ։ Նրանց  ընտանիքը  սոցիալապես անապահով  է , դժվարությամբ  է  հայթայթում  հանապազօրյա  հացը ։  Անդրանիկ Սիմոնյանի  ձախ ձեռքը կոտրված  է , այն գրեթե  չի գործում։ Նրա ձեռքը բուժելու համար  դիմել են հանրապետության լավագույն  վնասվածքաբաններին, որոնք  հայտնել   են  , որ  նրա ձեռքը Հայաստանում հնարավոր չէ բուժել, այն  բուժելու համար անհրաժեշտ  վիրահատությունը  պետք է  կատարվի Գերմանիայում։  Անդրանիկ Սիմոնյանի ձեռքը  բուժելու համար գումար  հանգանակելու նպատակով  Արդշինբանկի Նոյեմբերյանի մասնաճյուղում  բացված  են  ՀՀ դրամով եւ տարադրամով  հետեւյալ հաշվեհամարները`

 2476804845620000 –AMD

2476804845620010-EUR

2476804845620020-USD

2476804845620030RUR

 

Գումար նվիրաբերեք   բարի գործին, մանկուց հաշմանդամ երիտասարդի առողջության բարելավմանը։

Հրապարակվել է։ 15:39 21/06/2019