Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նախընտրական պաստառները կմաքրվեն համայնքի դրամաշնորհով


2018թ դեկտեմբերի  9-ի ԱԺ  ընտրություններից եւ  2019թ․ փետրվարի 17-ին կայացած   Իջեւանի ավագանու ընտրություններից հետո Տավուշի մարզկենտրոնի շենքերի պատերին եւ այլուր փակցված են  խորհրդարանի  եւ ավագանու թեկնածուների նախընտրական պաստառները։ Դրանք արդեն խունացած են, մի մասը՝ պատռված։ Համաձայն օրենքի, թեկնածուները իրենք պետք է հոգան այդ պաստառները  մաքրելու գործը։ Սակայն դա  չեն կատարել։   Իջեւան համայնքի խնդրների լուծման գործում երիտասարդների ակտիվությունը բարձրացնելու, հասարակական նախաձեռնությունները խթանելու նպատակով  Իջեւանի համայնքապետարանը համայնքի ավագանու 2019թ մարտի 19-ի որոշման հիման վ րա հայտարարել է  2 դրամաշնորհների մրցույթ, դրամաշնորհների չափը կազմել է   100 հազարական դրամ;  Դրամաշնորհի մրցույթին  ներկայացվել է 7 հայցադիմում։ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը եւ դրամաշնորհային հանձնաժողովը,որի մեջ նաեւ քաղաքի ՀԿ-ների ներկայացուցչներ են, հունիսի 6-ին կայացած քվեարկությամբ ընտրել են Կորյուն Փարսադանյանի ներկայացրած «Մաքուր անկյուններ»  ծրագիրը, որի միջոցով Իջեւանում փակցված պաստառները կմաքրվեն եւ Սլավիկ Ալավերդյանի ներկայացրած  «Հեծանվային կայանատեղիներ Իջեւանում»  ծրագիրը, որով քաղաքում  հեծանիվների կայանատեղ կկառուցվի։

Հրապարակվել է։ 07:22 20/06/2019