Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանի ավտոկայարանի հարցը մեծ խնդիր է դարձել

  Հայկանուշ Բեգլարյանը  «Հայավտոկայարան»   ՓԲԸ-ից  երկարաժամկետ վարձակալությամբ ձեռք է բերել Նոյեմբերյանի ավոտոկայարանի շենքի տարածքը , այն նորոգել է։ Հ Բեգլարյանը հայտնեց, որ այդ տարածքում զանազան  աղտեղություն , հակասանիտարական վիճակ էր, ավտոկայարանի տարածքի վարձակալության պայմանագիր է կնքել, ինքն ամեն ամիս վարձակալության   գումար է մուծում 24 քառակուսի մետր մակերեսով տարածքի համար, 3 միլիոն դրամ ծախս է  կատարել տարածքի նորոգման, տանիքը կառուցապատելու համար : «Հայավտոկայարան»   ՓԲԸ իրավաբան  Արթուր Օհանյանը մեկուկես ամիս առաջ       «Տեսանկյունին »  հայտնել է, որ    Նոյեմբերյանից սկիզբ առնող երթուղիների սեփականատերերը  իրենց ընկերության հետ ավտոկայարանի  տարածքն օգտագործելու վերաբերյալ պայմանագրեր չեն կնքել,, սպասարկման վարձ չեն մուծում։  «Հայավտոկայարան»  ՓԲԸ   վարչատնտեսական բաժնի  պետ Միհրան  Ղամբարյանը հայտնել է , որ  տարածքի վարձակալության վերաբերյալ  առաջարկ են ստացել 2  անձանցից, նրանց  առաջարկի պայմանները իրենց բավարարել  են, իրենք վարձակալության պայմանագիր են  կնքել նրանց հետ, վերանորոգումից հետո Նոյեմբերյանի ավտոկայարանի  տարածքի մի մասը ծառայելու է որպես ավտոկայարան։ Տարածքը վերանորոգվել է, սակայն դա չի կատարվել։ Նոյեմբերյանի ավտոկայարանի շենքի ճակատից հեռացվել  է ավտոկայարանի վերաբերյալ գրառումը։   Նոյեմբերյանի  բնակիչները  դժգոհում են, որ ավտոկայարանի սպասասրահն այլեւս չկա, ամռան տապին եւ տեղումների ժամանակ   ուղեւորները պասպարվելու տեղ  չեն ունենա։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության   Նոյեմբերյանի կազմակերպության ակտիվիստ  Սուրեն Անանյանը , Նոյեմբերյանի մի խումբ  բնակիչներ  նախաձեռնել  են Նոյեմբերյանի ավտոկայարանի  տարածքը որպես ավտոկայարան  պահպանելու շարժում։ Նրանք 2 անգամ ավտոկայարանի վերանորոգված շենքի ապակե պատին  փակցրել են  «Սա ավտոկայարան է եւ վերջ» գրառումով պաստառներ։ Հայկանուշ Բեգլարյանի կողմնակիցները  պոկել են այդ պաստառները, այդ  անձանց եւ բողոքի գործողության մասնակիցների միջեւ վեճ է եղել։   Օգոստոսի 11-ի երեկոյան  Նոյեմբերյանի մի խումբ բնակիչներ ավտոկայարանի շենքի մոտ բողոքի ակցիա են արել, պահանջելով, որ տարածքը մնա որպես ավտոկայարան։  Ֆեյսբուքի օգտատերերը գրում են, որ ավտոկայարանի շենքի խնդիրը  ՔՊ կուսակցության Նոյեմբերյանի կառույցի ներսում խնդիրներ է առաջացրել։



Հրապարակվել է։ 12:58 12/08/2019