ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանցի Սուրեն Անանյանը՝«Կովկասի հերոս»


« Կովկասսկի ուզել » ինտերնետային կայքը մրցույթ  էր հայտարարել « Կովկասի հերոս-2018» խորագրով։ Այդ կոչմա ն թեկնածուները   այդ տարում  իրենց երկրում , համայնքում պետք է հասարակության համար նշանակալի գործ  կատարած լինեն։ Նոյեմբերյան  քաղաքի բնակիչ Սուրեն Անանյանը «Ոչ հանքարդյունաբերությանը Նոյեմբերյան համայնքում» նախաձեռնմող  խմբի ղեկավարն է; Այդ խմբի, Նոյեմբերյան եւ Կողբ  համայնքներիի բնակիչների ջանքերով 2018թ․ կանխվեցին  Նոյեմբերյանի սարում  երկրաբանական հետազոտություններ , ապա եւ հանքարդյունաբերութուն  գործարկելու նպատակով  նախատեսված  աշխատանքները։ 2019թ․ դեկետեմբերի 31ից մինչեւ 2020թ․ հունվարի 20-ը կայացած առցանց քվեարկության արդյունքում Սուրեն Անանյանը ստացել է քվեարկողների քվեների  47,42 տոկոսը, ադրբեջանցի Էլչին Սադիգովը՝ 36,61 տոկոսը, հայաստանցի Տիգրան Պետրոսյանը՝ 6,76 տոկոսը, մյուս թեկնածուներն ավելի քիչ ձայն են ստացել։ Սուրեն Անանյանն այս հաղթանակի առթիվ Ֆեյսբուքում գրել է․ «Երեկ ամփոփվեցին «ԿՈՎԿԱՍԻ ՀԵՐՈՍ»  մրցույթի արդյունքները, որին ՀԱՅԱՍՏԱՆԻՑ պատիվ ուներ ներկայացված լինելու ՈՀՆՀ խումբը։ Ի դեպ՝ տվյալ մրցույթին մասնակցությունն ընտրվել էր հենց նախաձեռնողների կողմից, ինչը փաստում է մինչ այդ մեր համատեղ աշխատանքի նույնիսկ տարածաշրջանային լայն արձագանքի մասին։

Այս օրերի ընթացքում քվեարկությանը ակտիվ մասնակցեցին ինչպես մեր խմբի ներկայացուցիչները, այնպես էլ ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Եվրոպայում և աշխարհի այլ անկյուններում։ ԽՈՐԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր արեցին ամենը այսպիսի հաղթական արդյունքի հասնելու համար։
Իհարկե, եղան նաև չարախինդներ, որոնք իրենց «բարեկամական կեցվածքով»մեզ ավելի մոտիվացրեցին գրանցելու լավագույն արդյունքը։
Հիշեցնենք նաև, որ այս մրցույթը քաղաքական պայքար չէր ո՛չ ներսում ինքնահաստատման մոլուցքով տառապողների, ո՛չ էլ արտաքին բախումային ներուժի իրացման համար։ Ավելին՝ «Կովկասի հերոս»  պայմանական կոչումը չի ենթադրում կովկասցի ինքնություն։ Սա բացառապես մեր քաղաքացիական ակտիվ և արդյունավետ վարքագծի դրսևորման գնահատականն է, որը անհրաժեշտ է դրա հետագա խրախուսման համար։
Մրցույթին ներկայացված էր իմ թեկնածությունը, քվեարկության արդյունքներն ավելի քան խոսուն են, սակայն ՀԱՂԹԱՆԱԿԸ ԲՈԼՈՐԻՆՍ է»։

Հրապարակվել է։ 07:46 22/01/2020