Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ոսկեպարցիները ԱԻՆ հենակետ են ուզում

Նոյեմբերյանի տարածաշրջանի  սահմանամերձ  Ոսկեպար գյուղի բնակիչները  ցանկանում են, որ  իրենց գյուղում էլ  տեղակայվի Հայաստանի  արտակարգ իրավիճակների նախարարության արագ արձագանքման ուժերի հենակետ։ Ռազմականացված  նման հենակետեր գործում են Տավուշի մարզի  սահմանամերձ  բազմաթիվ  գյուղերում։ Այդ հենակետերը նախատեսված են արտակարգ իրավիճակներում արագ  եւ արդյունավետ գործելու , աջակցություն  ցուցաբերելու համար։ Ոսկեպարի միջնակարգ դպրոցի զինղեկ Նվերը Բեգլարյանը համոզված է, որ նման հենակետը սահմանամերձ Ոսկեպարում անհրաժեշտ է նաեւ այն նկատառումով , որ  Ոսկեպար գյուղի ծայրամասից  ընդամենը  1 կմ հեռավորությամբ  տեղակայված   ադրբեջանական զինուժը կարող է սահմանը  հատելով՝  դիվերսդիոն ներթափանցում  իրականացնել, եւ այդ դեպքում  հենակետը կարող է դրան  հակահարված տալ; Բացի դրանից, հենակետը սահմանամ երձ  Ոսկեպարում երիտասարդների մի խմբի զբաղվածության խնդիրը կլուծի։ Ն Բեգլարյանն  այդ  խնդիրն առաջադրեց  հոկտեմբերի  18-ին Նոյեմբերյան քաղաք այցելած   ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության  պատգամավորներ  Սիփան Փաշինյանի, Սիսակ Գաբրիելյանի , Հայկ Գեւորգյանի հետ  հանդիպման ժամանակ ։ Սիփան Փաշինյանը  բջջային հեռախոսակապ հաստատեց Հայաստանի ԱԻՆ ղեկավարության  հետ  ,դրանից հետո  ասաց, որ  Ոսկեպարում նոր հենակետ գործարկելու համար ԱԻՆ-ի կողմից նոր հաստիքներ հատկացնելու կարիք կա:  Ոսկեպարի  հենակետի  խնդիրը  չի լուծվել։

Հրապարակվել է։ 06:44 15/11/2019