Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սահմանամերձ Բաղանիսում մանկապարտեզի նոր շենք բացվեց


Հունիսի 22-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի  սահմանամերձ Բաղանիս գյուղում հանդիսավորությամբ բացվեց մանկապարտեզի նոր շենքը։ Բաղանիսի  մանկապարտեզի նախկին շենքը գտնվում  է  ադրբեջանական ուղիղ գնդակոծության թիրախում։  Նախադպրոցական  հաստատության նոր շենքը  կառուցվել  է« Փարոս»  հիմնադրամի եւ DSA-ի կողմից : Բաղանիսի մանկապարտեզն ունի 22 սան։ Մանկապարտեզի շենքի հանդիսավոր բացմանը մասնակցում էին  Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը , «Փարոս»  հիմնադրամի նախագահ Պիտեր Աբաջյանը։ Բաղանիսում  մանկապատեզի նոր  շենքի գործարկումը կնպաստի սահմանամերձ գյուղի զարգացմանը։

Լուսանկարը՝ Նոյեմբերյանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

Հրապարակվել է։ 07:59 24/06/2019