Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սակավաջուր Դեբեդավանում ջուրը զուր հոսում է


Լրագրող Սուսաննա Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Մարտի 22-ից ամենօրյա օրակարգով Կողբից գնում եմ Դեբեդավան, գյուղ՝ որտեղ մի կաթիլ  ջրի համար մարդիկ ժամերով հերթ են կանգնում գյուղի միակ ծորակի մոտ, գյուղ, որտեղ ոռոգման ջուրը ոսկու գին ունի։ 

Ւսկ այդ համակարգը սնուցող ջրատարից արդեն ԵՐՐՈՐԴ ամիսն է ջուրը այս եւ ավելի ուժգնությամբ արտահոսում է։  Հարցի լուծումը՝  մԻ ՊԱՐԿ ՑԵՄԵՆՏ։ Լավ, այ ՋՕՄ ջան, այ Ոսկանյան Յուրա ջան, մինչեւ ե՞րբ եք էշի ականջում քնելու, մինչեւ ե՞րբ եք ձեր անգործությամբ ու անտարբերությամբ ավիրելու մեր երկիրը, մինչեւ ե՞րբ եք գյուղացու արդար վաստակին վայիս լինելոււււււււ։ Թե՞ օլիգարխիկ սկզբունքները ձեր համակարգում խոր ձգած մագիլներ ունեն, որ ջուրը մատակարարում եք ընտրողաբար, ոռոգման սեզոնին գյուղի ջրվարը լավության տեղ գյուղացու վրա վաճառում է իր իսկ ջրի հերթը, իսկ քիչ թե շատ հարուստիկներն այգիները արտահերթ ջրելու արտոնություններ ունեն, սեփական ,,բասեիններ,,։ 

Իսկ ձեր թաքուն այցերը ՝ ձեւակերպված իբրեւ հանդիպում ջրօգտագործողների հետ, սահմանափակվում է միայն խոշոր հողատերերի հետ տեսությամբ ու վտանգավոր պայմանավորվածությամբ,,, 
Իսկապես, խելքի աշեցեք ՋՕՄ_եւ  դրանց պետեր, տեսուչներ ու ջրվարներ, գյուղացու համբերությունը սահման ունի, բահը սուր է, հարվածը՝ հատու,, 
Պատկաններ ջան, մի էս հարցին հետամուտ եղեք,,
»։

 

Լուսանկարը՝ Ս․ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

 

Հրապարակվել է։ 07:35 26/06/2019