Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հրդեհներ


Մարտի 11-12-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

 Տավուշի մարզի Իջևան քաղաքի Ասլանյան փողոցի մոտ այրվել է 800 քմ, Խաշթառակ համայնքի գերեզմանատան մոտ՝ 1 հա, Կողբ գյուղի այգիներից մեկում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ, իսկ մյուսում ջերմահարվել՝ մոտ 200 քմ խաղողի վազ և մոտ 800 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Mes.am

Հրապարակվել է։ 19:09 12/03/2019