Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սննդի օգնություն՝ կարիքավորներին

Այրումի  համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ ayrumcity.am,  հայտնում է, որ  Այրում համայնքի 8 բնակավայրերի շուրջ 250 ընտանիքներ<<ԴԻԱԿՈՆԻԱ>> և <<ՄԵՆՍԵՆՔԻՆԴԵՐԵՆ>> բարեգործական հիմնադրամների կողմից ստացան սննդի օգնության ծանրոցներ՝   բազմապիսի կալորիական մթերքներով:

Ծրագրի մեջ ներառված էին համայնքի սոցիալապես անապահով, միայնակ թոշակառուներ, ծնողազուրկ երեխաներ, բազմազավակ մայրեր:

Հատուկ շնորհակալություն հիմնադրամներին, Այրում համայնքի ղեկավար Ա.Պարանյանին ,Այրում համայնքի աշխատակազմի սոցիալական աշխատող Թագուհի Մաճկալյանին, ով անշահախնդրորեն ջանք ու եռանդ չխնայելով 2019թ-ի ընթացքում համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին պարբերաբար ցուցաբերել է բազմաբնույթ  օգնություններ:

Հրապարակվել է։ 07:24 15/01/2020