Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի կարիքավոր ընտանիքները մարդասիրական օգնություն են ստացել Արաբական Միացյալ Էմիրություններից


ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ եւ Խալիֆա  բն Զայեդի մարդասիրական կազմակերպության, Էմիրաթական կարմիր մահիկի, Շարժայի  բարեգործական միության․ ինչպես  նաեւ Զայեդի  մարդասիրական եւ բարեգործական կազմակերպության հետ համագործակցությամբ Տավուշի մարզի Իջեւանի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններում իրականացված բարեգործական ծրագրի արդյունքում շուրջ 250 կարիքավոր  ընտանիք ստացել է սնունդ պարունակող արկղեր:  Բարեգործական ծրագրին ներկա են եղել Տավուշի մարզպետարանի, ինչպես նաեւ Իջեւանի եւ Նոյեմբերյանի քաղաքապետսրանների ներկայացուցիչներ։  «Հանդուրժողականության տարվա»  շրջանակներում ԱՄԷ-ն շարունակում է  ողջ աշխարհում իրականացնել մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը՝ անմասն չթողնելով նաեւ Հայաստանը, եւ այս ծրագիրը հանդիսանում է  իրականցվող  նախաձեռնությունների մի մաս։ Տրամադրվող բարեգործական օգնությունները կապված չեն ստացող երկրների քաղաքական ուղղվածության, աշխարհագրական դիրքի, ազգային, ռասսայական կամ կրոնական պատկանելության հետ, այլ առաջին հերթին ուշադրություն է դարձվում մարդասիրական կողմին եւ ժողովուրդների կարիքներին։ Էմիրությունների մարդասիրական այս քաղաքականությունը մարմնավորում է պետության որդեգրած հանդուրժողականության մշակույթի գործնական կիրառմամբ։

Այս մոտեցումն ԱՄԷ  հիմնադիր Շեյխ Զայեդ բն Սուլթան ալ-Նահյանի որդեգրած արտաքին քաղաքականության ժառանգությունն է ՝արտացոլված նաեւ Էմիրությունների ներկայիս տեսլականի մեջ եւ նպատակ է հետապնդում ամրապնդել երկրի դերը միջազգային հարթակներում։

Լուսանկարում՝ ԱՄԷ-ի մարդասիրական օգնություն բաշխումը՝ Նոյեմբերյանի քաղաքապետարանի շենքում

Հրապարակվել է։ 16:05 26/05/2019