Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Ծերությունը դատավճիռ չէ» ծրագրի կամավորները ննդի ծանրոցներ են հանձնել միայնակ թոշակառուներին


Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայքը` http://www.noyemberyan.am/  հայտնում է, որ  Նոյեմբերյանի համայնքապետարանի  և Հայկական Կարմիր խաչի ընկերության համատեղ՝ «Ծերությունը դատավճիռ չէ» ծրագրի շրջանակներում, դեկտեմբերի 26-ին ՀԿԽԸ Նոյեմբերյանի համայնաքյին մասնաճյուղի կամավորներն այցելեցին սահմանապահ Բարեկամավան և Բաղանիս գյուղեր, որտեղ ապրող միայնակ թոշակառուներին սպասվում էր անակնկալ՝ սննդի ծանրոցների տեսքով:

Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ, կամավորները դեռ կլինեն նաև Ոսկեպար և Դովեղ գյուղերում:

Հրապարակվել է։ 22:18 12/01/2020