ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վարդավառի առթիվ Իջեւանի համայնքապետարանը դիմել է բնակիչներին

Վարդավառը Տավուշի մարզում  մեծամասամբ տոնում են  ոչ թե եկեղեցական տոնացույցով, այլ՝ հուլիսի 20-ից հետո կիրակի օրը։ Այս տարի Տավուշի մարզում  կտոնվի հուլիսի  26-ին։ Իջեւանի համայնքապետարանը այդ կապակցությամբ  կոչով դիմել է  համայնքի բնակիչներին , ուր նշված է «Սիրելի հայրենակիցներ,  Վարդավառի տոնը Տավուշի մարզում նշվում է առանձնահատուկ խանդավառությամբ: Այս կապակցությամբ հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ հարկավոր է պահպանել Արտակարգ դրության բոլոր կանոնները: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր պարետ Տիգրան Ավինյանը` բոլորս պետք է գիտակցենք, որ Վարդավառի նման միջոցառման անցկացումը պարարտ հող կստեղծի վարակի ինտենսիվ տարածման համար, և օրեր անց կունենանք վարակակիրների թվի շեշտակի աճ՝ այդպիսով ռիսկեր ստեղծելով հանրային առողջության համար, լարվածություն առաջացնելով ծանրաբեռնված առողջապահական համակարգի համար և խաթարելով առկա հավասարակշռությունը:

Հետևապես, կոչ ենք անում և հորդորում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից»:

 

 

Հրապարակվել է։ 11:06 23/07/2020