Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

aniarc.am. «Խորեն Բայրամյան. «Ռոստով» թիմի 1,8 միլիոն եվրո արժողությամբ ֆուտբոլիստը՝ Կոթիից»

aniarc.am-ը  հայտնում  է ․« Ռուսաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող

«Ռոստով» թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներից Խորեն Բայրամյանը Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղից է: Այս պահին նրա տրանսֆերային արժեքը 1,8 միլիոն եվրո է: Թիմի հետ նրա պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Խաղում է ձախ հարձակվողական կիսապաշտպանի դիրքում, հասակը՝ 169 սմ է: Խաղում է 19 համարի մարզաշապիկով: Նոյեմբերյանի շրջանը ֆուտբոլային է եղել ինչպես Խորհրդային Միության տարիներին, այնպես էլ այսօր: Խորեն Բայրամյանին կարելի համարել Նոյեմբերյանի շրջանի ամենամեծ հաջողությունների հասած ֆուտբոլիստ:

Խորեն Ռոբերտի Բայրամյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 7-ին, Կոթիում: Ֆուտբոլով զբաղվել սկսել է Ռոստովի մարզային Օլիմպիական ռեզերվի ուսումնարանում, որի ավարտից հետո խաղացել է Դոնի Ռոստովի  «Ռոստով» թիմի երիտասարդական կազմում: Խաղացել է մինչև 21 տարեկանների Ռուսաստանի հավաքականում, ՌԴ քաղաքացի է: Ռուսաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-2020 թթ առաջնության առաջին տուրում «Ռոստովը» սեփական հարկի տակ հաղթել է «Օրենբուրգին»՝ 2-1: Երկրորդ տուրում, սեփական հարկի տակ «Ռոստովը» 2-2 է խաղացել Մոսկվային «Սպարտակի» հետ, Խորենը դարձել է գոլի հեղինակ: Երրորդ տուրում «Ռոստովը» Տուլայում հաղթել է «Արսենալին»՝ 3-2: Հաջորդ տուրում, դրսում, «Ռոստովը» 2-2 է խաղացել «Ուրալի» հետ: Հինգերորդ տուրում սեփական դաշտում «Ռոստովը» հաղթել է «Կռիլյա Սովոտով» թիմին՝ 1-0, Վեցերորդ տուրում, դրսում, պարտվել «Ուֆա»-ին՝ 0-2: Այս և հաջորդ խաղին Խորեն Բայրամյանը մեկնարկային կազմում չի եղել, նաև հայտավորված չի եղել: Յոթերորդ տուրում սեփական հարկի տատ «Ռոստովը» հաղթել է «Ռուբին» թիմին՝ 2-1: Ութերորդ տուրում թիմը Մոսկվայում հաղթել է «Լոկոմոտիվին»՝ 2-1 հաշվով, Խորենը դուրս է եկել փոխարինման:

Այս պահի դրությամբ Խորեն Բայրամյանի թիմը «Կրասնոդարի» և «Զենիթի» հետ հավասար, 17-ական միավոր, գլխավորում է մրցաշարային աղյուսակը»:


Հրապարակվել է։ 07:10 06/09/2019