Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Բերդ» և «Պառավաքար» մարզական ակումբների մարզիկները նվաճել են Հայաստանի չեմպիոնի տիտղոսը


Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/, հայտնում է, որ 

Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/, հայտնում է, որ «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի» նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-ին կայացել է «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են բոլոր մարզական ակումբների մարզիկները՝ ՀՀ մարզերից:

Ինչպես տեղեկացրեց «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի» ՝ Բերդի տարածաշրջանի մարզիչ Համլետ Աթոյանը, Բերդ համայնքում գործող մարզական ակումբների սաները կրկին աչքի են ընկել փայլուն ելույթներով՝  նվաճելով Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:

Եվ այսպես.

 «Բերդ» մարզական ակումբի մարզիկ  Արամ Թումանյանը 36 կգ քաշային կարգում(12-13 տարեկանների տարիքային խումբ) ճանաչվել է Հայաստանի չեմպիոն:

«Պառավաքար» մարզական ակումբի մարզիկ Հայկ Չիլինգարյանը 48 կգ քաշային կարգում(13-14 տարեկանների տարիքային խումբ) ճանաչվել է Հայաստանի չեմպիոն:

«Պառավաքար» մարզական ակումբի մարզիկ Աշոտ Ղավալյանը 56 կգ քաշային կարգում(16-17 տարեկանների տարիքային խումբ) ճանաչվել է Հայաստանի չեմպիոն:

«Պառավաքար» մարզական ակումբի մարզիկ  Վրեժ Բաղդասարյանը 56 կգ քաշային կարգում(16-17 տարեկանների տարիքային խումբ) զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Հրապարակվել է։ 11:51 02/12/2019