Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.dilijancity.am/ , հայտնում է, որ նոյեմբերի 19-ին, Դիլիջանի համայնքապետարանի մարզական համալիրում տրվեց դպրոցականների ամենամյա աշնանային մարզական խաղերի մեկնարկը: Այն նվիրված է քաղաքի անվանակոչության 475-ամյակին:
Մարզախաղերին մասնակցում են Դիլիջան համայնքի բոլոր հանրակրթական դպրոցների 6-9-րդ և 10-12-րդ դասարաններից կազմված հավաքական թիմերը:
Թիմային հաշվարկով 1,2,3-րդ տեղերը գրաված դպրոցները կպարգևատրվեն համապատասխան կարգի հավաստագրերով և մրցանակներով:
Հրապարակվել է։ 06:03 20/11/2019