Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ֆուտբոլային տոն՝ սահմանամերձ Բերդավանում



Մայիսի 28-ին  սահմանամերձ Բերդավան գյուղում  ավարտվեց ֆուտբոլի դպրոցականների մրցաշարը, որը  նվիրված էր Հայաստանի առաջին  Հանրապետության տոնին։ Այն  կազմակերպել էր Բերդավանի գեղագիտական կենտրոնը:  Եզրափակիչ խաղից առաջ եւ  ընդմիջմանը Բեևդավանի  մշակույթի տան սաները հանդես եկան երգ ու պարով: Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը  շնորհակալություն  է հայտնում Բերդավանի գեղագիտական կենտրոնին, համայնքապետարանին,մրցաշարի  մասնակից դպրոցների թիմերին, նրանց ուղեկցող ուսուցիչներին եւ երկրպագուներին: Եզրափակիչում Բերդավանի թիմը 4;0 հաշվով հաղթեց Բագրատաշենի թիմին։
Եզրափակիչից հետո անակնկալ մատուցեց
«Փյունիկ»  մարզադպրոցը,որը Բերդավան էր ուղարկել Մ-18-ում հանդես եկող«Փյունիկ-2»   թիմին: Այն ավարտվեց 2; 0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Խաղը  ընկերական էր ,կարևորը երևույթն էր,ոչ թե՝ խաղի հաշիվը:Բերդավանի թիմը համալրվել էր Բագրատաշենից եւ  Կողբից մի քանի խաղացողներով: Բերդավանի  վարչական ղեկավարը շնորհակալություն է հայտնում  «Փյունիկի»  ղեկավարությանը՝ սահմանապահ Բերդավանի կողքին լինելու համար,ֆուտբոլիստներին՝ գերազանց խաղ ցուցադրելու համար, եւ  Սեյրան  Ռևազյանին՝ մեծ աջակցություն ցուցաբերելու համար:

Հրապարակվել է։ 13:47 30/05/2019