+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ֆուտբոլի առաջնությունը նվիրված էր Ալբերտ Գրիգորյանի 70֊ամյակին


Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.ijevancity.am/ , հայտնում է, որ Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի մարզադահլիճում, ,Նիկարմ,, ֆուտբոլի ակումբի նախաձեռնությամբ և Իջևանի համայնքապետարանի աջակցությամբ, նոյեմբերի 28֊ից դեկտեմբերի 2֊ը անցկացվեց ֆուտբոլի առաջնություն, որին մասնակցում էին քաղաքի հիմնական դպրոցների 2007֊2008թթ֊ին ծնված երեխաները ։Այն նվիրված էր տարածաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, ճանաչված մանկավարժ Ալբերտ Գրիգորյանի 70֊ամյակին։

Շրջանաձև մրցակարգով 1֊ին տեղն զբաղեցրեցին 4֊րդ, 2֊ը`3֊րդ դպրոցների թիմերը ։
Մրցանակաբաշխությանը ներկա էին Իջևանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը, փոխքաղաքապետ Արթուր Ճաղարյանը։
Ալբերտ Գրիգորյանը համայնքապետարանի կողմից պարգևատրվեց պատվոգրով և նվերով, հաղթողները`գավաթով և մեդալներով։

 

Հրապարակվել է։ 10:36 05/12/2019