Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գոռ Մատոյանի մեծ հաղթանակը


Այրումի    համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.ayrumcity.am/ հայտնում է, որ  հոկտեմբերի 24-26 Պորտուգալիայում տեղի ունեցավ Եվրոպայի KWF Կյոկուշին կարատեի 33-րդ առաջնությունը , որին մասնակցում էին 26 երկրների 400 մարզիկներ:

Առաջնությանը Հայաստանը տարբեր քաշային կարգերում ներկայացնում էր 3 մարզիկ, նրանց թվում Տավուշի մարզի Այրում համայնքի, Բագրատաշեն բնակավայրից Գոռ Արմենի Մատոյանը /մարզիչ Արմեն Կիրակոսյան/ 14-15 տարիքայինների խմբում 75+ բացարձակ քաշում:

Անցկացնելով 3 մենամարտ և գրանցելով 3 փայլուն նոկաուտ հաղթանակ Գոռը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Այրումի համայնքապետարանը շնորհավորում և  խորին շնորհալություն է հայտնում իր Մեծն դյուցազուն Գոռ Մատոյանին փայլուն հաղթանակի, Հայաստանի Հանրապետության դրոշը ծածանելու՝ համայն  աշխարհին ի ցույց դնելու և Այրում համայնքի անունն ու պատիվը բարձր պահելու համար:

Շնորհակալություն Գոռ Մատոյանի ծնողներին՜ Արմեն և Կարինե Մատոյաններին, Ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանին և ամբողջ մարզչական կազմին:

 

Հրապարակվել է։ 07:10 29/11/2019