Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հաղթանակում ֆուտբոլային հուշամրցաշար կայացավ

Կայացավ Հաղթանակ գյուղի զոհված ազատամարտիկներ հիշատակին նվիրված  ֆուտբոլի  հերթական  մրցաշարը։  Արցախյան հերոսամարտում եւ  հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում զոհված հաղթանակցի ազատամարտիկներ Գարիկ Շարոյանի, Մանվել Քեշիշյանի, Մարտուն Թեւանյանի, Վահագն Շարոյանի, Խաչատուր Բադասյանի հիշատակին նվիրված մրցաշարը կայանում է ամեն տարի, սկսած 1993թվականից։ Միջոցառման կազմնակերպիչը Հաղթանակի բնակիչ   Սպիրիդոն Բրոյանն է։ Հուշամրցաշարի  կայացմանը արդեեն 22 տարի   աջակցություն է  ցուցաբերում  «Ջավախք» հայրենակցական միությունը, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։ Այս անգամ եւս  Շ Թորոսյանը ներկա էր մրցաշարի եզրափակիչ  խաղին։  Հուշամրցաշարի  կազմակերպմանը գործում  ներդրում ուներ Այրումի համայնքապետարանը, Հաղթանակի վարչական ղեկավար Վահրամ Շարոյանը; Այս տարի մրցաշարին մասնակցում էին Տավուշի մարզից  7 թիմ   եւ Լոռու մարզի Ախթալա քաղաքի թիմը։  2019թ մայիսի 19-ին տեղի ունեցավ  հուշամրցաշարի  եզրափակիչ խաղը, որին ներկա էին «Ջավախք» հայրենակցական միության   նախագահության անդամներ, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը, Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարան յանը, Աչաջուր համայնքի ղեկավար  Կարեն Ղալթախչյանը, Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տավուշի մարզի ներկայացուցիչ Վրեժ Աբովյանը ։ Մինչ եզրափակիչ խաղը ներկաները, ֆուտբոլիստները քայլերթ  կատարեցին  հաղթանակցի զոհված ազատամարտիկների հուշահամալիր եւ ծաղիկներով խոնարհվեցին զոհված ազատամարտիկների հուշարձանին։ Եզրափակիչ խաղից մեկնարկից հետո  ի  հիշատակ զոհվածների հայտարարվեց լռության րոպե ։Եզրափակիչ խաղում մրցեցին Այրում քաղաքի  եւ Աչաջուրի թիմերը։ Աչաջուրի թիմը(մարզիչ՝  Անատոլի Ղալթախչյան)  հաղթեց 3։1 հաշվով։ Կայացավ մրցաշարի հաղթող եւ մրցանակակիր թիմերի, իրենց դիրքերում լավագույն ֆուտբոլիսների, մրցաշարի ամենատարեց եւ կրտսեր ֆուտբոլիստների պարգեւատրման արարողություն։

 

Հրապարակվել է։ 08:55 27/05/2019