Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հունահռոմեական ըմբշամարտի բաց առաջնության մրցաշար Դիլիջանում


Դիլիջանի  համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.dilijancity.am/  , հայտնում է, որ Դիլիջանի համայնքապետարանի մանկապատանեկան մարզադպրոցի կողմից օրերս կազմակերպված հունահռոմեական  ըմբշամարտի  բաց առաջնության մրցաշարին մասնակցում էին Երևանից  և հանրապետության մազերից ժամանած  196  դեռահասներ ու պատանիներ:

 Մրցաշարում հաջող հանդես եկան Դիլիջանը ներկայացնող պատանի ըմբիշները:  Պատանի  ըմբիշներ Համլետ Մաթևոսյանը (60 կգ և ավելի քաշային կարգ) և Թաթուլ Մելքոնյանը (50 կգ քաշային կարգ) դարձան մրցաշարի հաղթողներ: Դիլիջանը ներկայացնող ևս 3 մարզիկներ գրավեցին 2-րդ, 8-ը՝ 3-րդ  մրցանակային տեղերը:

 Մրցանակային տեղեր գրաված  մարզիկները պարգևատրվեցին համապատասխան մեդալներով և հավաստագրերով:

Հրապարակվել է։ 06:41 28/11/2019