Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ԻՋԵՎԱՆԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ


Օրերս մայրաքաղաք Երևանում տեղի ունեցավ Հայաստանի սամբո ըմբշամարտի 2020թ. պատանեկան առաջնությունը, որին մասնակցում էին շուրջ 170 մարզիկ-մարզուհի՝ ՀՀ մարզերից, Արցախից և Երևանից։

Առաջնությանը հաջողությամբ մասնակցեցին նաև Իջևանի մարզադպրոցի պատանի մարզիկները։

Մրցույթին՝ 75 կգ քաշային կարգում պատվավոր 1-ին տեղ զբաղեցրեց Արշավիր Բաղրամյանը։

Գրիգոր Բեկնազարյանը՝ 85 կգ քաշային կարգում նունպես զբաղեցրեց 1-ին տեղը։

Մարզադպրոցի սան Նարեկ Ամիրյանը՝ 60 կգ քաշային կարգում զբաղեցրեց 2-րդ տեղ։

Հաղթանակած սաների մարզիչն է Սարմեն Ամիրյանը։ Մարզիկները՝ ապրիլի 9-ից 13-ը մեր երկիրը կներկայացնեն Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Հրապարակվել է։ 04:02 10/03/2020