Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոն ունի

Իջեւանի   համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.ijevancity.am/  , հայտնում է, որ նոյոմբերի 26-ին Երևանում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը։ Մրցաշարի արյունքում՝ 74 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն ճանաչվեց իջևանցի մարզիկ Հրայր Ալիխանյանը։

Այդ կապակցությամբ Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը հանդիպում ունեցավ Իջևանի մարզադպրոցի մարզիկների և մարզիչների հետ։ Ողջունելով ներկաներին՝ Հայկ Ղալումյանը կարևորեց սպորտի բնագավառում ունեցած նորանոր ձեռքբերումներն ու նվաճումները։ Համայնքապետը նաև պատվոգրեր և հուշանվերներ հանձնեց չեմպիոն Հրայր Ալիխանյանին և 1-ին մարզիչ՝ Արսեն Հովակիմյանին։ Իջևանի մարզադպրոցի տնօրեն Գառնիկ Շահնազարյանը նշեց, որ նման հաջողություն մարզադպրոցը գրանցել էր 2002 թվականին։

 

Հրապարակվել է։ 06:45 29/11/2019