+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ինչո՞ւ է ՀՖՖ-ն «ԴՖԱ» ՓԲԸ («Դիլիջան ՖԱ») -ին մերժել հանդես գալ Առաջին խմբում


ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի հերթական նիստը՝ ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ:

Նիստի ընթացքում քննության է դրվել արտոնագրման գործընթացի 10 թեկնածուների՝ «Անի», «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս», «Նորավանք», «Լեռնային Արցախ», «Սևան», «Վեստ Արմենիա» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Առաջին խմբի արտոնագիր ստանալու համար:

Արտոնագրման կոմիտեն միայն 4 ակումբի է թույլատրել մասնակցել Առաջին խմբի հաջորդ առաջնությանը: «Նորավանքը», «Լեռնային Արցախը», «Սևանը» և «Վեստ Արմենիան» մյուս մրցաշրջանում իրավունք ստացան շարունակելու գործենությունն Առաջին խմբում: Մյուս 6 ակումբին Արտոնագրման կոմիտեն մերժել է տարբեր պատճառներով: Ստորը ներկայացված են մերժման պատճառները.

«ՖԱ Անի» ՀԿ – ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդված 15-ով, 22.02-ով, 26-ով, 27-ով, 28-ով, 31-ով, 32-ով, 33-ով, 35-ով, 36-ով, 37-ով սահմանված պահանջները և չի համապատասխանել ենթակառուցվածքային, մարզական և կադրային ու վարչական չափանիշներին:

«ՖԱ Արագած» ՀԿ – ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդված 44-ով սահմանված պահանջները և չի ներկայացրել իրավական խմբի կառուցվածքում ընդգրկված և ակումբի ֆինանսավորող կողմ հանդիսացող ընկերության մասին բավարար  և հիմնավոր տեղեկատվություն:

«ԴՖԱ» ՓԲԸ («Դիլիջան ՖԱ») – ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդված 44-ով սահմանված պահանջները և ՀՖՖ Արտոնագրման բաժին է ներկայացրել ոչ հավաստի տեղեկատվություն ակումբի իրավական խմբի կառուցվածքի և ֆինանսավորող կողմի մասին:

«ՖԱ Ինտեր» ՍՊԸ – ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդված 19-ով և 44-ով սահմանված պահանջները: Ակումբի ֆուտբոլիստների պայմանագրերը չեն համապատասխանում ՖԻՖԱ-ի Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգի դրույթներին: Ակումբը չի ներկայացրել իրավական կառուցվածքի և ֆինսանավորման աղբյուր հանդիսացող ընկերության մասին բավարար տեղեկատվություն:

«Մասիս ՖԱ» ՍՊԸ – ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդված 44-ով սահմանված պահանջները և ՀՖՖ Արտոնագրման բաժին է ներկայացրել ակումբի անվստահելի իրավական խմբի կառուցվածք, ինչպես նաև ֆինանսական աղբյուրների մասին անվստահելի և ոչ բավարար տեղեկատվություն:

«ՖԱ Տորպեդո» ՍՊԸ – ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդված 44-ով սահմանված պահանջները և ՀՖՖ Արտոնագրման բաժին է ներկայացրել ակումբի անվստահելի իրավական խմբի կառուցվածք, ինչպես նաև ֆինանսական աղբյուրների մասին անվստահելի և ոչ բավարար տեղեկատվություն:

Ակումբները իրավունք ունեն բողոքարկելու ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումը աշխատանքային 5  օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Բողոքարկման կոմիտե (Բողոքարկման մարմին):

 

Հրապարակվել է։ 19:32 26/06/2020