Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կոթեցի Խորեն Բայրամյանի 2 գոլի եւ գոլային փոխանցման շնորհիվ «Ռոստովը» հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին(տեսանյութ)

Ռուսաստանի  ֆուտբոլի բարձրագույն  խմբի առաջնության 12-րդ տուրում «Ռոստովը» հյուրընկալվել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին ու 3:1 հաշվով  հաղթանակի հասել: Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ է դարձել հայ կիսապաշտպան Խորեն ԲայրամյանըԵրկրորդ կեսի սկզբնամասում 27-ամյա ֆուտբոլիստը նաև գոլային փոխանցում է կատարել  Էլդոր Շոմուրոդովին: 90+3 րոպեին  «բանակայինները» կարողացել են հեղինակության գոլ խփել: Այդ հաղթանակի շնորհիվ «Ռոստովը» դարձել է առաջատար: 

Խորեն Բայրամյանը է ծնվել է 1992թ  հունվարի 7-ին Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ Կոթի գյուղում, նա Ռոստովի օլիմպիական ռեզերվների մարզային ուսումնարանի սան է։ 2013թ Խորեն Բայրամյանը ընդգրկվել է  Ռուսաստանի երիտասարդական  հավաքականի կազմում։


Հրապարակվել է։ 07:30 07/10/2019