Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կոթեցի պատանի ըմբիշը Թբիլիսիում հաղթել է ադրբեջանցուն

Վարդան Ամիրխանյանը՝  ըմբիշ, ազատամարտիկ Բաղիշ Ամիրխանյանի որդին նոյեմբերի 23-26-ը Թբիլիսում մասնակցել է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մեծ մրցաշարի: Սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչը դարձել է  մրցաշարի հաղթող: Բաղիշ Ամիրխանյանից տեղեկացանք, որ Վարդանը կիսաեզրափակիչ գոտեմարտում մեծ առավելությամբ հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, եզրափակիչում՝  2017թ. աշխարհի  առաջնության արծաթե մեդալակիր վրացի մարզիկին: Վ. Ամիրխանյանը այժմ պատաստվում է Խարկովում կայանալիք միջազգային մրցաշարին: Նրա 16 տարին կլրանա առաջիկա հունվարին:

Ոսկան Սարգսյան

 

Հրապարակվել է։ 21:14 05/12/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia