+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կոթիի ծնունդ Խորեն Բայրամյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Խորեն Բայրամյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն ռուսական «Ռոստովի» 28-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում, տեղեկացնում է ՀՖՖ-ն։

Բայրամյանը Հայաստանի հավաքականին կմիանա արդեն առաջիկա հավաքի ընթացքում` պատրաստվելու ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի մրցաշարին:

Խորեն Բայրամյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 2-ին՝ Նոյեմբերյանի շրջանի  Կոթի գյուղում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ թիմերում

«Ռոստով» (Ռուսաստան) - 2011-2013

«Ռոտոր» (Ռուսաստան) - 2013-2014

«Վոլգար» (Ռուսաստան) - 2014-2015

«Ռոստով» (Ռուսաստան) - 2015-2018

«Ռուբին» (Ռուսաստան) - 2018-2019

«Ռոստով» (Ռուսաստան) - 2019-

Հրապարակվել է։ 17:34 18/07/2020