Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նորաշենի ֆուտբոլի մարզադաշտը վերակառուցվում է

Բերդի քաղաքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am, հայտնում է, որ Նորաշենի ֆուտբոլի մարզադաշտի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Մարզադաշտը վերակառուցվում է ռուսաստանաբնակ նորաշենցի Վանիկ Ավագյանի միջոցներով:

«Մեր երեխաների, երիտասարդների համար մարզադաշտի վերակառուցումը մեծ ուրախություն է: Նախկինում մարզադաշտի տարածքը փոքր էր, դարպասներն ու խոտածածկույթը բացակայում էին, և այն չէր ծառայում իր նպատակին: Այժմ մարզադաշտը հիմնովին վերակառուցվում է. տարածքը կընդլայնվի, ամբողջությամբ կցանկապատվի, կկառուցվեն հանդերձարաններ, կտեղադրվեն նոր դարպասներ, նստարաններ՝ երկրպագուների համար: Նաև նոր խոտածածկույթ կլինի: Ցանկանում եմ բնակիչների և անձամբ իմ անունից երախտագիտություն հայտնել Վանիկ Ավագյանին՝ չափազանց կարևոր այս աշխատանքի համար»,-նշեց Նորաշենի վարչական ղեկավար Գոռ Աբրահամյանը:

Հրապարակվել է։ 13:27 18/09/2019