Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ՇԱԽՄԱՏԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 28-ՐԴ ԱՄՅԱԿԻՆ

Այրումի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.ayrumcity.am/   հայտնում է, որ Այրումի մշակույթի կենտրոնում` հունվարի 28-ին, հայոց բանակի կազմավորման 28-րդ ամյակի կապակցությամբ տեղի ունեցավ համայնքի շախմատի բաց առաջնություն: Թիմային մրցույթում փոխանցիկ գավաթը և 1-ին տեղը նվաճեց Բագրատաշենի թիմը,

2-րդ տեղը` Այրումի թիմը,
3-րդ տեղը` Պտղավանի թիմը:
Հաղթող թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով և մրցանակներով: Շնորհավորում ենք մասնակիցներին և հաղթող թիմերին, մաղթում նորանոր հաջողություններ:
Կազմակերպիչ` Այրումի մշակույթի կենտրոնի սպորտի բաժնի ղեկավար` Սպիրիդոն  Բրոյան:

Հրապարակվել է։ 07:15 03/02/2020