Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշից ֆուտբոլային 2 թիմ՝ Հայաստանի առաջին լիգայում

Հայաստանի ֆուտբոլի  առաջին խմբի առաջնությունում  հանդես կգան երկու թիմ՝ Դիլիջանի «Դիլիջան ֆուտբոլային ակումբ»  եւ Աչաջրի «Մակարավանք» թիմերը, որոնք հանդես կգան նաեւ Հայաստանի գավաթի խաղարկությունում։ Մայիսի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ մարզպետ Հայկ Չոբանյանը խոսեց  Հայաստանի բանակը ներկայացնող Իջեւանի թիմի ՝ առաջին խմբում հանդես գալու հավանականության մասին, սակայն դա իրականություն չդարձավ։ Աչաջրի «Մակարավանքը» սկզբում իր տնային խաղերը կանցկացնի  Երեւանում, քանի որ Աչաջրի մարզադաշտում վերանորոգման աշխատանքներ են կատարվելու; Հաջողություն  մաղթենք Տավուշի մարզը ներկայացնող 2 թիմերին։ Նշենք, որ 1990-ական  թվականների երկրորդ կեսին Նոյեմբերյանի «Ազնավուր» թիմը հաջողությամբ հանդես էր գալիս Հայաստանի բարձրագույն  խմբի առաջնությունում։

 

Լուսանկարում-  Աչաջրի մարզադաշտը

 

Հրապարակվել է։ 08:57 08/07/2019