Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Վոլեյբոլը դպրոցում». Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներն այցելել են Բերդ համայնք


Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքըhttp://www.berdcity.am/, հայտնում է, որ փետրվարի 21-ին, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներն այցելեցին Բերդի Գնել Մեջլումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց և Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց: Նրանց ուղեկցեց  Բերդ համայնքի ղեկավարի խորհրդական Արկադի Յամուկյանը:

Բերդի Գնել Մեջլումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում  և Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում կայացավ  «Վոլեյբոլը դպրոցում» խորագիրը կրող մանկապատանեկան փառատոն, որի ընթացքում աշակերտները  ծանոթացան վոլեյբոլի կանոններին:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի  գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը տեղեկացրեց, որ «Վոլեյբոլը դպրոցում» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետության հանրակրթական  դպրոցներում և մարզադպրոցներում:

Նշենք, որ ծրագրի շրջանակում Բերդի Գնել Մեջլումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցին  և Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցին տրամադրվել է մարզագույք՝ վոլեյբոլի ցանց և գնդակներ:

 

Հրապարակվել է։ 05:55 22/02/2020